Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մասի-Երևան
A A
Պաշտոնական

Տեսչական մարմինը՝ Մասիս-Երևան երթուղու գերծանրաբեռնվածության մասին

Սույն թվականի մարտի 19-ին Facebook սոցիալական ցանցի օգտատեր Վիկա Բերբերյանը  հրապարակում էր կատարել այն մասին, որ Մասիս-Երևան ավտոբուսը երթևեկում է գերբեռնված՝ նշելով,  որ 50-ից 60 մարդ գտնվում է տվյալ ավտոբուսում, այն դեպքում, երբ անգամ հուղարկավորության և հոգեհանգստի ժամանակ պաշտոնապես արգելվել է 20 հոգուց ավել մարդկանց նույն վայրում գտնվելը։

Հրապարակումից հետո ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը և Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը աշխատանքային քննարկում են ունեցել: Իսկ արդեն մարտի 20–ին ժամը 8։00-ից սկսած համատեղ ուժերով  տվյալ երթուղու ողջ երկայնքով իրականացվել են վերահսկողական միջոցառումներ, ինչպե նաև երթուղին սպասարկող կազմակերպության պատասխանատուներին գերատեսչությունների կողմից տրվել է պարտադիր կատարման ցուցումներ, որպեսզի արտակարգ դրության ժամանակահատվածում բացառվի երթուղու գերբեռնվածությունը։  

Տեսչական մարմնի և ՃՈ կողմից առավոտից սկսված վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։ 

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին