Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Գողության դեպք է բացահայտվել․ կասկածյալը ձերբակալվել է (տեսանյութ)

Փետրվարի 20-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Արտաշատի Արարատյան փողոցում գործող մի ընկերությունից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 15-ից 20-ը ընկերության տարածքից գողացել են շարժիչներ, էլեկտրահաղորդիչների անջատիչներ և մալուխ:

Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ուսումնասիրել էին տարածքը, կազմել համապատասխան արձանագրություններ: Գողության փաստով հարուցվել էր քրեական գործ: Իրավապահները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում դեպքից շաբաթներ անց տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Արարատի մարզի Շահումյան գյուղի 62-ամյա մի բնակիչ:

Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո մարտի 19-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին: 62-ամյա տղամարդը ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք և ձերբակալվել: Գողոնը մասամբ առգրավվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: