Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ֆուտբոլ արքա Պելեն ինքնամեկուսացել է

Ֆուտբոլի արքա Պելեն ինքնամեկուսացել է Սան Պաուլու նահանգի Գուարուժա կուրորտային քաղաքում: Այդ մասին հայտնում է պորտուգալական A Bola թերթը:

Այս տարի հոկտեմբերին լրանում է Պելեի 80-ամյակը: Ֆուտբոլիստը մտնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկային խմբի մեջ: Ըստ վիճակագրության նոր պանդեմիայից ավելի շատ տուժում են հենց տարեց մարդիկ: Այդ իսկ պատճառով աշխարհի եռակի չեմպիոնն որոշել է Սան Պաուլուի իր բնակարանից տեղափոխվել Գուարուժայում գտնվող իր առանձնատուն և ինքնամեկուսանալ: