Բացել լրահոսը Փակել լրահոսը
Միխայիլ Մյասնիկով
A A
Տնտեսություն

ԵԱՏՄ շրջանակներում ստեղծվել է Համակարգող  Խորհուրդ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հրամանով մարտի 19-ին ստեղծվել է ժամանակավոր համակարգող խորհուրդ՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված իրավիճակը դիտարկելու և արագ արձագանքման միջոցառումներ մշակելու համար:

Ժամանակավոր համակարգող խորհրդին հանձնարարվել է վերահսկել Միության երկրներում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը ու  տեղեկատվությունը տեղադրել  ԵԱՏՄ պաշտոնական կայքում։

Մոնիտորինգի և տեղեկատվության փոխանակման արդյունքների հիման վրա խորհուրդը կմշակի առաջարկություններ, դրանք կներկայացնի ԵՏՀ Խորհրդի նախագահին, ինչպես նաեւ,  անհրաժեշտության դեպքում,դրանք կքննարկվեն կառույցի մյուս մարմինների նիստերում։

Ժամանակավոր համակարգման խորհրդի կազմում է  նաեւ Հայաստանի  ներկայացուցիչ Գեղամ Վարդանյանը, որը  համակարգում է կառույցի Ներքին շուկաներ, տեղեկատվայնացում, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ ոլորտը։