Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ Միրզոյան1
A A
Քաղաքականություն

Պատգամավորների մեկ ամսվա պարգեւավճարը կփոխանցվի գանձապետական հաշվեհամարին

Աժ նախագահի Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ և ԱԺ պատգամավորների համաձայնությամբ մարտ ամսվա համար տրամադրվելիք ԱԺ պատգամավորի ամենամսյա պարգևավճարները կփոխանցվեն կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի աջակցության նպատակով ստեղծված գանձապետական հաշվեհամարին։  ԱԺ նախագահն այս մասին տեղեկացրել է Ֆեյսբուքյան իր էջում։

«Երեկ հնչեցրած առաջարկիս արձագանքելու համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ բոլոր երեք խմբակցությունների, ինչպես նաև խմբակցություններում չընդգրկված պատգամավորներին։

Ուրախությամբ տեղեկացա նաև, որ պատգամավորների մի մասն իրենց նախաձեռնությամբ արդեն իսկ առանձին դրամական միջոցներ էին փոխանցել այդ հաշվեհամարին»,- գրել է նա։