Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բակո Սահակյան
A A
Պաշտոնական

Խորհրդակցություն Արցախի նախագահականում ՝ նոր կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն` հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների եւ Ստեփանակերտի քաղաքապետի մասնակցությամբ:

Քննարկվել են շրջաններում եւ մայրաքաղաքում իրականացվող ծրագրերին վերաբերող հարցեր:

Առանձին ուշադրություն է դարձվել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող միջոցառումներին: Երկրի ղեկավարն ընդգծել է բոլոր անհրաժեշտ բժշկական պարագաների եւ ախտահանիչ միջոցների ձեռքբերման եւ տեղերում ախտահանման աշխատանքների համակարգված իրականացման անհրաժեշտությունը:

Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

          ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ