Բացել լրահոսը Փակել լրահոսը
58053_b
A A
Պաշտոնական

Գորիս-Շինուհայր ճանապարհին վթարի արդյունքում կա զոհ

Մարտի 19-ին, ժամը 13:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Շինուհայր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Toyota Avalon» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Երվանդ Ք., ծնված 1977 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել և փակել են գազի բալոնի փականը: