Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Չկրկնվի»․ վարչապետը բարկացավ, հանձնարարականները չեն կատարվում (տեսանյութ)

Կառավարության նիստին նախագծերից մեկի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացավ, թե իր հանձնարարականները չեն կատարվում։ Նա նկատեց, որ ամեն շաբաթ խոսում է այդ մասին, բայց հարցը չի լուծվում։

«Էսօր էս ինչ ծանր նիստ ստացվեց, սա էլ չենք քվեարկում, գնացեք։ Եթե հանձնարարական է տրվում, պետք է կատարել, կամ էլ պետք է հիմնավորում լինի, որ դա հնարավոր չէ կատարել։ Բանավոր խոսակցությունները, թե ասացինք, լսեցինք, դադարեցրեք, չի լինի սենց։ Քանի՞ անգամ զգուշացնեմ, որ իմ հանձնարարականները կատարվեն։ Ես անընդհատ հրապարակային եմ իմ հանձնարարականներին վերադառնում»,- դիմելով Կառավարությանն ասաց վարչապետը ու պահանջեց, որ այլևս նման դեպք չկրկնվի, թե չէ ստիպված կլինի միջոցներ ձեռնարկել։