Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սիլիկյան թաղամասում կկառուցվեն Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի շենքերը (տեսանյութ)

Կառավարությունը հավանություն տվեց Գույքի նվիրատվության մասին նախագծին, որով առաջարկվում է Երևանի քաղաքի համայնքային սեփականությունը հանդիսացող՝ Աջափնյակ վարչական շրջանի «Սպանդարյան» կայարանի երկաթգծին հարակից 15 հեկտար մակերեսով հողատարածքը տրամադրել Արդարադատության նախարարությանը։

Ըստ նախարար Ռուստամ Բադասյանի՝ նպատակը նախարարության հակակոռուպցիոն դատաիրավական ռազմավարությունից բխող շինարարությունն է։ Ռուստամ Բադասյանը նախկինում հայտարարել էր, որ Սիլիկյան թաղամասում պետք է կառուցվի նոր ՔԿՀ, որի արդյունքով «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ները կլուծարվեն, բայց հիմա առաջարկում են, որ այդ տարածքում կառուցվեն Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի շենքերը։ Նախարարությունը նոր ՔԿՀ-ների կառուցման համար դիտարկում է Էրեբունու և Աբօովյանի որոշ տարածքներ։