Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կառավարության անդամները ծափահարեցին գործարարներին, բուժաշխատողներին ու հայ ժողովրդին (տեսանյութ)

Կառվարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործադիրի անդամներին առաջարկեց ի պատիվ հայ գործարարների, բուժաշխատողների և հայ ժողովրդի՝ ծափահարություններ հնչեցնել։

«Ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել մեր հայ բիզնեսմենների բացառիկ տաղանդը։ Տեսեք, ասում եք, որ Վերին Լարսը փակ է, Իրանի հետ սահմանը փակ է, բայց միևնույն է՝ մեր գործարարները կարողանում են գտնել ճանապարհներ, ներմուծել սննդամթերք, և ոչ սննդամթերք, ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել։ Դեռ 2018-ին եմ հայտարարել, որ գործարարներին համարում եմ մեր ամենակարևոր դաշնակիցը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Գործարարների պատվին Կառավարության անդամները ծափահարեցին։ Վարչապետը շարունակեց՝ խոսելով այս ժամանակների գլխավոր հերոսների՝ առողջապահության համակարգի աշխատողների մասին, որոնք ըստ վարչապետի՝ այս օրերին հերոսական աշխատանք են կատարում։ Նրանց պատվին ևս ծափահարություններ հնչեցին։ Իսկ հայ ժողովրդի պատվին ծափահարություններն էլ կապված էին այս ընթացքում խուճապ չառաջացնելու համար։

«Համարում եմ, որ Հայաստանը ամենաքիչ խուճապ ապրած երկրներից է պայմանավորված կորոնավիրուսով։ Սրա համար էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հանրությանը։ Եկեք, մեր ժողովրդին էլ ծափահարենք, որպեսզի արդար լինի»,- կատակելով առաջարկեց Նիկոլ Փաշինյանը։