Բացել լրահոսը Փակել լրահոսը
կառավարություն1
A A
Տնտեսություն

Ի՞նչ է առաջարկում Կառավարությունը՝ բիզնեսին աջակցելու համար (տեսանյութ)

Բիզնեսին աջակցելու համար Կառավարությունն առաջարկում է ճգնաժամային վարկային պորտֆելներ։ Այս մասին Կառվարության նիստին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով։

«Ֆինանսավորման 50 տոկոսը իրականացնում են առևտրային բանկերը, և վարկային կազմակերպությունները, իսկ մինչև 50 տոկոսն էլ ֆինանսավորում է Կառավարությունը, որի տված ֆինանսավորումը անտոկոս է, իսկ բանկերի ու վարկային կազմակերպությունների տոկոսները սուբսիդավարում է Կառավարությունը։ Այսինքն՝ տնտեսվարողը 0 տոկոսով վարկային միջոցներ է ստանում»,- ասաց վարչապետը։

Այդ միջոցները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով՝ տնտեսվարողներին, աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ և դրանց գծով հարկերի վճարում։

«Մենք առաջարկում ենք յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 դրամ գումար և ոչ ավել, քան 3 ամսվա համար։ Այսինքն՝ եթե ընկերությունները դժվարություններ ունեն աշխատակիցներին աշխատավարձ վճարելու, մենք ասում ենք՝ փողը կտանք»,-նկատեց վարչապետը։

Երկրորդ ուղղությունն ըստ Նիկոլ Փաշինյանի՝ հումքի գնում կամ ներմուծումն է այն դեպքում, եթե հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստի արտադրանք ստանալու նպատակով, և վարկառու տնտեսվարողը տնօրինում է անհրաժեշտ համապատասխան արտադրական հզորության։

«Սարքերի և սարքավորումների, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության ներմուծում այն դեպքում, եթե տվյալ սարքերն ու սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերապելու կամ ընդլայնելու նպատակով։ Հաջորդը՝ էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դիպքուց ոչ ավելի, քան ամսական 5 մլն դրամի չափով և ոչ ավելի, քան 3 ամսվա համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծման ֆինանսավորում ևս կլինի։ «Այն դեպքում, եթե գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի ՀՀ-ում։ Պարարտանյութ, սերմ, տնկի և գյուղատնտեսական նշանակության այլ հումքի գնում կամ ներմուծում, այն դեպքում, եթե ներմուծվող ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում»,- նշեց գործադիրի ղեկավարը։ Օժանդակություն համարվող վարկերի նկատմամբ հիմնական պահանջները հետևյալն են՝ պետք է Կառավարության տրամադրած վարկը պետք է լինի դրամով, համաֆինանսավորման գործիքի դեպքում ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվելիք մասը կարող է լինել արտարժույթով։

«Ժամկետը՝ մինչև 24 ամիս, վարկի առավելագույն գումարը՝ 500 մլն դրամ, սակայն համաֆինանսավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել 250 մլն դրամը։ Վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով։ Առավելագույն ինտեգրալ տոկոսը՝ 0-6 տոկոս տարեկան՝ կախված կիրառվող օժանդակության գործիքի համար սույն ծրագրով սահմանված կանոնից»,- հավելեց նա։