Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Վարակվածների 80-90 տոկոսը կապված է երկու օջախի՝ էջմիածնի և արտադրամասի  հետ․ Ա․ Թորոսյան (տեսանյութ)

«Չնայած այն հանգամանքին, որ ամեն օր կորորոնավիրուսով վարակվածների թիվը ավելանում է, սակայն նրանցից 80-90 տոկոսը կապված է երկու օջախի՝ էջմիածնի և արտադրամասի  հետ»,- այսօր Հանրայինի եթերում, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում նշեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նրա հավաստմամբ՝ համաճարակաբանական տեսակետից պետք է  հասկանալ, որ այս օջախներից դուրս այլ դեպքեր չեն արձանագրվել, ինչը սակայն դեռ չի նշանակում, որ առաջիկայում նոր օջախներ չեն կարող բացահայտվել:

Նախարարը նշեց, որ օրական 100-ից ավել թեստ է դրվում: Այս պահին մարդու օրգանիզմի ՌՆԹ-ի հաստատող թեստից  3000-ն առկա է, առաջիկայում ևս 2000 հատ կստանան, ընդհանուր ապահովված կլինեն 5000 թեստով:

«Ինչ վերաբերում է քթային և արյունային թեստերին, չնայած նրան, որ դրանց օգտագործումը Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի հաստատել, թե ինչքանով է ազդել, սակայն դրանից ևս ձեռք է կբերվի»:

Արսեն Թորոսյանը ընդգծեց,  որ 100-ից ավել դեպքերի մեջ չկան այնպիսիք, ում հիվանդությունը իր կյանքին վտանգ է սպառնում, շատերը նույնիսկ տաքություն չունեն, իսկ երկու թոքաբորբով հիվանդների վիճակը լավանում է՝ 7 օր հետո կրկին ռենտգենն հետազոտոթյուն կիրականացվի: