Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Պաշտոնական

Դալար գյուղում կատարված շուրջ 400 հազար դրամի այլումինե դետալների գողությունը բացահայտվեց (տեսանյութ)

Մարտի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություններ կատարելու կասկածանքով, Դալար գյուղից ոստիկանության Արտաշատի բաժին բերման են ենթարկել նույն գյուղի 46 և 57-ամյա բնակիչների։

Ոստիկանությունում նրանք խոստովանել են, որ Դալար գյուղի մի պահեստարանից պարբերաբար գողացել են ալյումինե դռների ու պատուհանների դետալներ։ Ըստ նախնական տվյալների՝ պատճառվել էր շուրջ 400.000 դրամի վնաս։

Հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։