Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess world
A A
Սպորտ

Շախմատ, հավակնորդների մրցաշար. Երկու տուրից հետո արդեն քառիշխանություն է

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող տղամարդկանց շախմատի հավակնորդների մրցաշարում այսօր կայացան 2-րդ տուրի հանդիպումները: Դրանցից հետո մրցաշարային աղյուսակում քառիշխանություն հաստատվեց:

Առաջին տուրում հաղթանակներ տարած Վան Հաոն ու Յան Նեպոմնյաշչին հաշտություն կնքեցին համապատասխանաբար Անիշ Գիրիի և Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մրցաշարը ոչ-ոքիով մեկնարկած Ֆաբիանո Կարուանան ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը պարտության մատնեցին համապատասխանաբար Կիրիլ Ալեկսեենկոյին ու Դին Լիժենին:

Այդպիսով, երկու տուրից հետո միանգամից չորս շախմատիստներ վաստակեցին 1,5-ական միավոր: Վաղը կայանալիք 3-րդ տուրում նրանք բոլորն էլ սևերով կհանդիպեն իրենց հետապնդողների հետ:

Դին Լիժեն (0) – Ֆաբիանո Կարուանա (1,5)

Անիշ Գիրի (0,5) – Մաքսիմ Վաշյե-Լագրավ (1,5)

Ալեքսանդր Գրիշչուկ (1) – Վան Հաո (1,5)

Կիրիլ Ալեքսեենկո (0,5) – Յան Նեպոմնյաշչի (1,5)