Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Աբովյանի քաղաքապետարանում խոստանում են՝ վաղվանից կսկսեն ախտահանման  միջոցառումներ

 Աբովյանի քաղաքացիները  սոցհարթակներում բողոքում են,որ   քաղաքում չեն կատարվում ախտահանման  աշխատանքներ: 

« Քաղաքացիների դժգոհությունը բնական է, քանի որ նոր ենք միացել աշխատանքներին և այստեղ կա ընդգծելու մի կարևոր բան, որ ցանկացած հրահանգում  ինքնակազմակերպելով չի , այսինքն մենք պետք է ստանանք պարետից հստակ ցուցումներ»,- «Ա1+»-ին ասաց  Աբովյանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Անի Կարապետյանը։

   Քաղաքապետարանը արդեն ստացել է հստակ ցուցումներ և վաղվանից կսկսվեն աշխատանքները:

« Պարոն Ավինյանից արդեն հստակ ցուցումներ կան, արդեն ձեռք են  բերվել քլոր և այլ ախտահանական  միջոցներ, նաև համապատասխան տեխնիկա։ Վաղվանից քաղաքում կսկսվեն ախտահանական միջոցառումներ»,- տեղեկացրեց Անի Կարապետյանը:

Նա նաեւ մանրամասնեց՝ ինչ ախտահանական աշխատանքներ են կատարվելու: «Ախտահանվելու են շքամուտքերը, վերելակները, կանգառները և վարչական շենքերը»,- ասաց Անի Կարապետյանը: