Բացել լրահոսը Փակել լրահոսը
e6bd6f61
A A
Պաշտոնական

Բժշկական համալսարանը կորոնավիրուսի կանխարգելման համար բացված հաշվին կփոխանցի 2 մլն դրամ

Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման նպատակով ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար բացված հաշվեհամարին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կփոխանցի 2.000.000 ՀՀ դրամ:

ՀՀ-ում նոր կորոնավիրուս COVID 19-ի տարածման ռիսկերը հաշվի առնելով` ԵՊԲՀ-ն իր   աջակցությունն է հայտնում ՀՀ Կառավարությանը և առողջապահական պատկան մարմիններին՝ վարակի տարածումը կանխարգելելու գործում: 

 Համալսարանական հիվանդանոցները ևս բերված են բարձր պատրաստավածության և շարունակում են  ծառայել ժողովրդին:

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան