Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Տեսչական մարմինը՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի կողաշրջվելու դեպքի մասին

Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝ իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) տեղեկացնում է՝

1․ՀՀ աշխատանքային օրենսգրքի 261-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կազմակերպությունում մասնագիտական հիվանդությունների և դժբախտ դեպքերի պատճառները պարզելու նպատակով անցկացվում է ծառայողական քննություն:

☑️Մասնագիտական հիվանդությունները և դժբախտ դեպքերը ենթակա են պարտադիր հաշվառման գործատուի կողմից: Մասնագիտական հիվանդությունների և դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական քննության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2.ՀՀ կառավարության 2006 թ․ մարտի 23-ի N 458-Ն որոշման N2 հավելվածով հաստատվել է դժբախտ դեպքերի հաշվառման և ծառայողական քննության կարգը, համաձայն որի՝ բոլոր դժբախտ դեպքերը ենթակա են հաշվառման և ծառայողական քննության:

Միաժամանակ, կարգի 14-րդ և 30-րդ կետերի համաձայն՝ ☑️ դժբախտ դեպքի ծառայողական քննության ավարտից հետո՝ 3-օրյա ժամկետում, ծառայողական քննության նյութերը պետք է ուղարկվեն Տեսչական մարմին:

2020թ. մարտի 17-ին «Գլորիա» կարի ֆաբրիկա ՍՊԸ-ի աշխատողների հետ տեղի ունեցած դժբախտ դեպքի ծառայողական քննության նյութերը եւս պետք է ուղարկվեն Տեսչական մարմնին՝ սահմանված կարգի համաձայն։ Այս մասին նաեւ ծանուցվել է ընկերությանը։

ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմին