Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Ոստիկանները հայտնաբերեցին մեքենան փախցրած անձին ու մեքենան (տեսանյութ)

Օրերս ոստիկանության Մուշի բաժնում մի տղամարդ հաղորդում էր տվել, որ հունվարին մեքենան կայանել էր Գյումրիի Մարմաշենի խճուղում՝ հետագայում Երևան տանելու նպատակով։ Մարտի 13-ին վերադարձել էր նշված վայր ու տեսել, որ մեքենան չկա։

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվեց, որ մեքենան առևանգել է Գյումրիի 49-ամյա մի բնակիչ։ Նա մարտի 14-ին հայտնաբերվեց ու, մեքենան առևանգելու կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն։
Բաժնում պարզվեց, որ մարտի 8-ին նա ծանոթի հետ «Զիլով» «Հոնդան» տեղափոխել էր իր ավտոտնակ։

Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մեքենան առևանգած մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքները պարզվում են։