Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Ֆուտբոլի Ազգերի լիգան պետք է չեղարկել. Մարչելո Լիպի

2006թ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարչելո Լիպին առաջարկել է չեղարկել այս տարվա սեպտեմբերին մեկնակող ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարը:

«ՈւԵՖԱ-ն մեկ տարով հետաձգել է Եվրոպայի 2020թ առաջնությունը: Այժմ եվրոպական ֆուտբոլը պետք է մտածի նոր ժամանակացույցի մասին: Նախ պետք է բոլոր երկրներին հնարավորություն տալ լուծել բոլոր այն խնդիրները, որոնք կապված են կորոնավիրուսի հետ: Դրանից հետո նոր երկրները կարող են զբաղվել իրենց ներքին առաջնություններով: Վերջապես, պետք է մեկ տարով հետաձգել եվրոպական բոլոր մրցաշարերը: Սակայն, Ազգերի լիգան չի հետաձգվել, իսկ այնտեղ խաղում են բոլոր երկրները: Ճիշտ կլինի, որ այն չեղարկվի», - Kiss Kiss Napoli կայքին տված հարցազրույցի ժամանակ ասել է անվանի մասնագետը: