Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Շիրակի մարզում առատ ձյուն է տեղում (տեսանյութ)

Գյումրիում առատ ձյուն է տեղում: Մարտի 17-ի կեսօրից սկսած ձյան տեղումները չեն դադարում: Ջերմաստիճանը գնալով նվազում է, ձյուն է գալիս Շիրակի մարզի ամբողջ տարածաշրջանում:

Աշոցքում եւ Ամասիայում ճանապարհներին ցածր տեսանելիություն է, ձյան շերտը հասնում է մի քանի սանտիմետրի: Գյումրիում ձյան տեղումներին զուգահեռ ուժեղ քամի է, եղանակը ցրտաշունչ ձմեռ է հիշեցնում: