Բացել լրահոսը Փակել լրահոսը
Կորոնավիրուս
A A
Քաղաքականություն

Ինչո՞ւ վարչապետի հետ գտնվող լրագրողներին ու անվտանգության աշխատակիցներին թեստ չարվեց

Մինչև շաբաթվա վերջ 5000-ից ավելի թեստ կունանանք, որը բավարար է մեր աշխատանքները իրականացնելու համար, սական դա չի նշանակում, որ աշխատանքներ չենք տանում՝  նոր թեստեր ձեռք բերելու ուղղությամբ։ Կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն այսպես արձագանքեց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ անդրադառնալով այն մտահոգություններին, թե Հայաստանում բավարար չափով թեստեր չկան։

Առողջապահության փոխնախարարից հետաքրքրվեցին նաև, թե ինչո՞ւ հայտնի սննդի կետում վարչապետի հետ գտնվող լրագրողներին ու անվտանգության աշխատակիցներին թեստավորում չարվեց։ Լենա Նանուշյանը նշեց՝ թեստավորում անցնում են այն մարդիկ, որոնց մոտ կան կլինիկական ախտանիշներ, կամ նրանք, որոնք ժամանել են համաճարակաբանական առումով լարված իրավիճակ ունեցող երկրերից կամ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված անձի հետ։

Ի հավելումն, վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն ասաց, որ վարչապետի հետ գտնվող բոլոր լրագրողների հետ կապ են հաստատել Առողջապահության նախարարությունից։

«Բոլորից հետաքրքրվել են իրենց առողջական վիճակի մասին, առաջարկվել է, եթե ունեն համապատասխան ախտանիշներ, գնան ու թեստավորում հանձնեն։ Ինչքանով ես եմ տեղյակ, գրեթե բոլորը հրաժարվել են»,- նկատեց Մանե Գևորգյանը։