Բացել լրահոսը Փակել լրահոսը
չիպոլինո
A A
Մշակույթ

Օպերայի նախաձեռնությունը․ Մնա տանը եւ դիտիր բալետ այսօր ուղիղ եթերում (տեսանյութ)

Ա. Սպենդիարայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը այսօրվանից  սկսում է  ցուցադրել խաղացանկային ներկայացումների և համերգների տեսաձայնագրությունները:

 Մարտի 17-ին, ժամը՝ 20։00-ին դիտիր Կ. Խաչատրյանի ՉԻՊՈԼԻՆՈ բալետային ներկայացումը՝ մեր թատրոնի ֆեյսբուքի պաշտոնական էջի միջոցով:

Թատրոնի Ֆեյսբուքյան էջի նորություններին հետեւելով՝  կտեղեկանաք առաջիկա օրերին ցուցադրվելիք ներկայացումների մասին։ 

Ի դեպ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և կորոնոավիրուսի տարածման կանխարգելման նպատակով Թատրոնի գործունեության ժամանակավորապես կասեցումը,  համաձայն Ա․ Սպենդիարայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի 16.03.2020թ․ N 332-L հրամանի, չեղարկված ներկայացումների գնված տոմսերի հետ վերադարձի գործընթացը տեղի կունենա Թատրոնի գործունեությունը վերսկսելուց հետո։