Բացել լրահոսը Փակել լրահոսը

Բռնցքամարտի վարկանիշային մրցաշար․Արթուր Բազեյանն ու Գուրգեն Մադոյանը պարտվեցին (տեսանյութ)

A A

Լոնդոնում ընթացող բռնցքամարտի վարկանիշային մրցաշարի մրցումային 3-րդ օրը հերթական մարտերն անցկացրին Հայաստանից բռնցքամարտիկները:

57 կգ քաշային Արթուր Բազեյանը 1/8 եզրափակիչում ուժերը չափեց ուկրաինացի Նիկոլա Բուցենկոյի հետ: Մեր բռնցքամարտիկը ցավալի պարտություն կրեց և զրկվեց ուղեգրից, քանի որ այս քաշային կարգում օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ստանում քառորդ եզրափակիչ մտած բոլոր բռնցքամարտիկները:

69 կգ քաշային լարգում Գուրգեն Մադոյանը մրցեց թուրք Նեչաթ Էկինչիի հետ: Ավաղ, մեր մարզիկն անհաջող մենամարտեց և պարտվեց 0:5 հաշվով:

Մեր բռնցքամարտիկներն այսքանով ավարտեցին ելույթները Լոնդոնում, քանի որ ՄՕԿ-ի որոշմամբ մրցաշարը ապրիլի 17-ից դադարեցվում է: