A
A
Բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը օլիմպիական ուղեգիր նվաճեց
Աջակցիր «Ա1+»-ինԼոնդոնում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը քիչ առաջ հաղթանակ տոնեց ու նվաճեց Տոկիո-2020-ի ուղեգիր: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Մեր բռնցքամարտիկը պարտության է մատնել Իսրայելը ներկայացնող հայազգի մարզիկ Դավիթ Ալավերդյանին:
Քիչ անց ռինգ դուրս կգան նաև 57 կգ քաշային Արթուր Բազեյանը և 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը: Եթե առաջինը նույնպես հաղթանակ տոնի, ապա ևս կնվաճի Օլիմպիական խաղերի ուղեգիր: