A
A
Լոնդոնում ընթացող բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը կդադարեցվի
Աջակցիր «Ա1+»-ինԼոնդոնում ընթացող բռնցքամարտի վարկանիշային մրցաշարն այսօրվա մենամարտերից հետո կդադարեցվի: Այդ մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:
Նման որոշում կայացրել է Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ հաշվի առնելով այն, որ կորոնավիրուսի պատճառով գնալով դժվարանում է երկրից երկիր մեկնումը:
Ըստ նախնական տվյալների, վարկանիշային մրցաշարերը կանցկացվեն մայիս-հունիս ամիսներին: Լոնդոնյան մրցաշարը կմեկնարկի մրցումային 3-րդ օրվա արդյունքերով: