A
A
Էլինա Դանիելյանը՝ «Շիկահերների» և «Թխահերների» շախմատային մրցամարտի մասնակից
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի առաջատաչ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը Մոսկվայում մասնակցել է ավանդական դարձած «Շիկահերները ընդդեմ թխահերների» մրցամարտին:
Յուրաքանչյուր թիմում ընդգրկվել են 10-ական շախմատիստուհի՝ ելներով նրանց մազերի գույնից: Մասնակիցներն ընդհանուր առմամբ անցկացրել են կայծակնային շախմատի 100 պարտիա: «Թխահերները» հաղթել են «Շիկահերներին» 57:43 հաշվով:
Էլինա Դանիելյանը ներկայացրել է «Շիկահերների» թիմը: Նա տարել է 5 հաղթանակ, իսկ մնացած 5-ում պարտություն է կրել: Մեր գրոսմայստերն իր թիմում ցույց է տվել երկրորդ արդյունքը՝ զիջելով միայն ռուսաստանցի Եկատերինա Կովալևսկայային, որը 10 հնարավորից վաստակել է 7,5 միավոր: Ընդհանուր հաշվարկով մրցամարտի լավագույն շախմատիստուհի է ճանաչվել միջազգային վարպետ Դարիա Չարոչկինան, որը 9 միավոր է վաստակել 10 պարտիայում: