Առաջարկվեց Հայաստանում մեկ ամսով արտակարգ դրություն հայտարարել․ Ուղիղ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԸնթանում է կառավարության արտահերթ նիստը, որ ընթացքում կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը:
Օրակարգի միակ հարցը զեկուցեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա ներկայացրեց, թե ինչո՞ւ է անհրաժեշտ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարել։
Այդպիսով նախարարը նշեց․ «ՀՀ ամբողջ տարածքում 2020թ․-ի մարտի 16-ից ժամը 17։00-ից մինչև 2020թ․-ի ապրիլի 16-ը ժամը 09։00-ն ներառյալ հայտարարել արտակարգ դրություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի ու միջոցների միասնական ղեկավարումն իրականցանելու նպատակով ստեղծել պարեկատուն։ Պարեկատան ղեկավարման համար պարետ նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինայանին»,- ընդգծեց նա։
Պարեկատան կազմում կընդգրկվեն նաև ՀՀ վարչապետի աշխատակզմի ղեկավարը, Արտակարգ իրավիճակների, Առողջապահության, Ֆինանսների, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ՀՀ Ոստիկանության պետը, ԱԱԾ տնօրենը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի ղեկավարները։
Նախագիծն ամբողջությամբ՝ այստեղ