Բռնցքամարտի վարկանիշային մրցաշար․Նարեկ Մանասյանը նույնպես հաղթեց
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանը բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Լոնդոնում ընթացող բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում:
Մրցումային 2-րդ օրը վերջում մերոնցից հանդես եկավ 91 կգ քաշային Նարեկ Մանսյանը: Նա 5:0 հաշվով վստա հաղթեց հունգարացի Ադամ Համորին և մտավ 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի բրիտանացի Չիվոն Կլարկի հետ: Հիշեցնենք, որ երեկ հաղթանակներ էին տարել նաև 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը և 69 կգ քաշային բռնցքամարտուհի Անի Հովսեփյանը:
Այսօր պայքարի մեջ կմտնեն Հայաստանի չորս բռնցքամարտիկ: Առավոտյան հերթափոխին 51 կգ քաշային բռնցքամարտուհի Անուշ Գրիգորյանը կմրցի իտալուհի Ջիորդանա Սորենտինոյի հետ, իսկ 75 կգ քաշային Արման Դարչինյանը ուժերը կչափի իտալացի Սալվատորե Կավալարիի հետ:
Երեկոյան նախ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը կհանդիպի Իսրայելը ներկայացնող հայազգի բռնցքամարտիկ Դավիթ Ալավերդյանի հետ, ապա 57 կգ քաշային Արթուր Բազեյանը ուժերը կչափի ուկրաինացի Միկօլա Բուցենկոյի հետ, իսկ վերջում 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը կփորձի հաղթահարել թուրք բռնցքամարտիկ Նեչաթ Էկինչիի արգելքը: