Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled design
A A
Պաշտոնական

Հաստատված դեպքերը ժամը 08։00-ի տվյալներով․ ԱՆ

«ԹԱՐՄԱՑՈՒՄ 08:00, 16.03.2020թ.

Ունենք ևս 2 հաստատված դեպք, որոնցից մեկը փոխկապակցված է «Էջմիածնի» դեպքի հետ և ի սկզբանե մեկուսացված է եղել։ Մյուս դեպքը փոխկապակցված է երեք երեկոյան հաստատված 2 դեպքի հետ։

Հանրագումարով, այս պահին ունենք հաստատված 30 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացած»։

«Ա1+»-ը կապ հաստատեց Առողջապահության նախարարության հետ, պարզելու, թե ընդհանուր քանի մարդ է մեկուսացել, նախարարությունից մեզ ասացին, որ հստակ թիվ չեն կարող ասել, քանի որ գործընթացը շարունակական է։