Բացել լրահոսը Փակել լրահոսը

Ժամեր ուշացումով ժամանեց ինքնաթիռը Հռոմից (տեսանյութ)

A A

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացնում է․

Մեր հայրենակիցները «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից իրականացված չարթերային թռիչքով բարեհաջող ժամանել են Երևան: Նրանք մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր, որտեղ ենթակա են լինելու 14-օրյա կարանտինային ռեժիմի:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ներգրավված բոլոր գերատեսչություններին, Վատիկանում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանին և Իտալիայում ՀՀ դեսպանության անձնակազմի՝ համակարգված և արդյունավետ աշխատանքի համար:

-----------

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է․

Ինքնաթիռը մի քանի ժամ ուշացումով, սակայն բարեհաջող, ժամանեց Զվարթնոց օդանավակայան։ Թռիչքի ժամանակ արտակարգ պատահարներ չեն եղել։ Ժամանելուն պես բարձր ջերմություն ունեցողներ չեն եղել։ Մնացածը՝ ըստ նախապես հայտարարված պլանի։