A
A
Բռնցքամարտի վարկանիշային մրցաշար․ Գոռ Ներսիսյանը և Անի Հովսեփյանը հաղթեցին
Աջակցիր «Ա1+»-ինԼոնդոնում ընթացող բռնցքամարտի վարկանիշային մրցաշարի մրցումային 2-րդ օրը Հայաստանը բռնցքամարտիկները տարան հերթական հաղթանակները:
Առավոտյան հերթափոխին 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը համոզիչ հաղթանակ տարավ չեխ Կարել Հորեսյեկի նկատմամբ։ Հարկ է նշել, որ 3-րդ ռաունդում մեր բռնցքամարտիկը վնասվածք ստացավ և մրցավարները դադարեցրին մարտը, բայց քանի որ նա միավորներով զգալի առաջ էր, հաղթանակը շնորհվեց նրան։
Երեկոյան հերթափոխին մեր 69 կգ քաշային բռնցքամարտուհի Անի Հովսեփյանը նոկաուտով հաղթեց Չեխիան ներկայացնող Մարտինա Շմորանզովային: Ուշ գիշերով հայ մարզիկներից ռինգ դուրս կգա նաև 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը կմրցի հունգարացի Ադամ Համորի հետ։