A
A
Այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպք չի արձանագրվել․ Լոռու մարզպետ
Աջակցիր «Ա1+»-ինԼոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆբ-ի իր էջում գրել է․
Սիրելի լոռեցիներ, հայտնի են այսօր առավոտյան Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխված 5 անձանց տեստերի պատասխանները: Ի ուրախություն բոլորիս, նրանց տեստերի պատասխանները բացասական են: Հիշեցնեմ, որ մարտի 13_ին հոսպիտալացվել էր ևս 5 քաղաքացի, որոնց տեստերի պատասխանը բացասական էր եղել: Այսպիսով, այսօրվա դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածության դեպք չի արձանագրվել: Առողջ եղեք, հնարավորինս մնացեք տանն ու պահպանեք հիգիենայի կանոնները: