Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Պաշտոնական

Ժամը 23։ 00-ից կփակվեն Էջմիածնի 24 ելքերը, քաղաքացիները կօգտվեն միայն 3 ելքից․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Մարտի 1-ին կորոնավիրուսով վարակված պացիենտը այսօր դուրս է գրվելու: Նա երկրորդ անգամ թեստ է հանձնել, որի պատասխանը բացասական է եղել։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսով վարակվածների 28 դեպք կա, որից 18-ը Էջմիածին քաղաքում տեղի ունեցած նշանդրեքի շրջանակից են։ Վարչապետն ասաց, որ Էջմիածնի հետ կապված որոշ միջոցներ են ձեռնարկել։ Նա ժամը 23:00-ից էջմիածինցիներին խնդրեց քաղաքի 27 ելքերից 3-ն օգտագործեն։

«Խնդրում ենք քաղաքն առաջինը լքել Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհով, որտեղ բուժկետ և ոստիկանական կետ կլինի։ Երկրորդը՝ Վաղարշապատ- Աշտարակ ճանապարհով, եվ երրորդը՝ Վաղարշապատ- Մասիս ճանապարհով»,- ընդգծեց նա։

Վարչապետը հավելեց, որ տեղում բոլորի ջերմությունը կստուգվի, եթե որևէ մեկը կունենա ջերմություն, նրանք պետք է ինքնամեկուսանան։