Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ronaldo
A A
Սպորտ

Ռոնալդուն անվճար հիվանդանոցներ է բացում Պորտուգալիայում

Իտալական «Յուվենտուսի» հարձակվող հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում և Մադեյրայում իրեն պատկանող հյուրանոցները կվերածի անվճար հիվանդանոցների՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին հաղորդում է իսպանական Marca թերթը:

 

Ըստ աղբյուրի, պորտուգալացի ֆուտբոլիստն է հոգալու բոլոր անհրաժեշտ ծախսերը, այդ թվում բժիշկների և բոլոր աշխատակիցների աշխատավարձերը։

 

Քրիշտիանու Ռոնալդուն այժմ գտնվում է իր ծննդավայր Մադեյրայում և տնային պայմաններում կարանտին է անցնում, քանի որ մարտի 12-ին իր թիմակից Դանիել Ռուգանիի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել: