Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կորոնավիրուսը կխանգարի՞ Լեւոն Արոնյանին շտապ գալ Հայաստան․ Առավոտ

Սպորտ Հասարակություն
58772357_10156733969383110_927164889519095808_o

Aravot.am-ին հայտնի է դարձել, որ կեսգիշերին ՃՏՊ-ի հետեւանքով Արիաննե Կաոլիի հիվանդանոցում հայտնվելու մասին լուրն անմիջապես փոխանցվել է նրա ամուսնուն՝ Լեւոն Արոնյանին, որն Իսպանիայում է:

Հասկանալի է՝ գրոսմայստերը անմիջապես դադարեցրել է բոլոր ծրագրերը եւ ցանկանում է ժամ առաջ գալ Հայաստան: Խնդիրը, սակայն, կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով պետությունների միջեւ հաղորդակցության բոլոր տեսակների ժամանակավոր դադարեցումն է կամ չվերթների քանակը նվազագույնի հասցնելը:

Բացի դա, գրեթե բոլոր երկրները իրենց սահմաններին կարանտին են հայտարարել եւ ժամանողներին կարող են մեկուսացնել 14 օրով:

Այնպես որ, Հայաստան հնարավորինս շուտ հասնելու համար չարթերային չվերթներն էլ վստահելի չեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ Aravot.am