
«Ժառանգությունը» կոչ է անում ՀՀ իշխանությանը հանրապետությունում հայտարարել արտակարգ դրություն
Աջակցիր «Ա1+»-ինՀամավարակի արտակարգ իրավիճակում միայն պետության արտակարգ քայլերը կբերեն հաջողության
Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը
«Ժառանգություն» կուսակցությունը, ելնելով թագավարակի (COVID-19) համաճարակի տարածման առկա վտանգավոր նախադեպերից և դրանցով պայմանավորված իրավիճակից, կոչ է անում ՀՀ իշխանությանը հանրապետությունում արագ հայտարարել արտակարգ դրություն՝ դրանից բխող բոլոր քայերով:
Մենք հայրենակիցներ ունենք նաև սփյուռքում, որոնք արդեն սկսել են դիմել հայրենիքին իրենց հնարավորինս պաշտպանված ապաստան տալու խնդրանքով, պետք է պետականորեն պատրաստ լինենք այս մարտահրավերին՝ օգտագործելով համավարակի դեմ պայքարի հաջողված միջազգային փորձը:
Համավարակի արտակարգ իրավիճակում միայն արտակարգ քայլերը կբերեն կազմակերպված հաջողության, մեր քաղաքացիները պետական համակարգային հոգածության կարիք ունեն:
«Ժառանգություն» կուսակցության վարչություն