A
A
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նորամուտը «Տոբոլում» նշել է 90-րդ րոպեին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանն այսօր իր նորամուտն է նշել Ղազախստանի առաջնությունում:
Երկրորդ տուրի «Ժետիսու» - «Տոբոլ» հանդիպման 90-րդ րոպեին հյուրերի գլխավոր մարզիչ Գրիգորի Բաբայանն առաջին անգամ խաղադաշտ մտցրեց Պետրոս Ավետիսյանին: Այդպիսով, Ղազախստանի առաջնությունում հանդես եկած հայ ֆուտբոլիստների թիվը ևս մեկով ավելացավ:
Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0: «Տոբոլը» վաստակած 4 միավորով այժմ բաժանում է 2-5-րդ տեղերը: Աղյուսակը 6 միավորով գլխավորում է «Կայրաթը», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը: