Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Ուրարտու» ՖԱ մարզահամալիրում դադարեցվում են բոլոր տեսակի աշխատանքները (տեսանյութ)

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփկանատեր Ջևան Չելոյանցը այսօր ժողով-հանդիպում է անցկացրել ակումբի ֆուտբոլիստների, մարզիչների ու մյուս աշխատակիցների հետ։ Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

 

Հանդիպման ընթացքում խոսվել է COVID-19 կորոնավիրուսի հետևանքով ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում առաջացած հիվանդության պանդեմիայի մասին։ Որոշում է կայացվել, որ մինչև մարտի 18-ը «Ուրարտու» մարզահամալիրում դադարեցվում են բոլոր տեսակի մարզումներն ու աշխատանքները։ Հետագա ծրագրերը հայտնի կդառնան արդեն մարտի 18-ին՝ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկումից հետո։

 

Ժողովի ընթացքում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի բժշկական գծով փոխտնօրեն Միխայիլ Վարդապետովը ակումբի աշխատակիցներին ներկայացրել է նաև այն կանխարգելիչ գործողությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել հնարավոր ռիսկերից խուսափելու համար։