A
A
Վարչապետի եւ Աննա Հակոբյանի թեստի արդյունքները բացասական են
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր առավոտյան արված կորոնավիրուսի թեստը ցույց է տվել բացասական արդյունք։
Շնորհակալ ենք ձեր նամակների, աջակցության և բարեմաղթանքների համար։
Խնդրում եմ հետևե՛ք հիգիենայի կանոներին, խուճապի մի՛ մատնվեք, կանխարգելիչ բոլոր միջոցառումներին շատ լո՛ւրջ վերաբերվեք, դրսևորե՛ք բարձր պատասխանատվություն, կատարե՛ք այն բոլոր հրահանգները, որը կստանաք Առողջապահության նախարարությունից։
Առողջություն բոլորիս և Աստված պահպանի մեր երկիրը և մեր ժողովրդին։
Սիրով՝ Աննա»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանն առավոտյան կորոնավիրուսի թեստ էին հանձնել։