Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Շախմատ. «Հայկական արծիվներ» թիմը վստահ հաղթեց «Նյու-Յորքի մարշալներ»-ին

«Հայկական արծիվներ» թիմը շարունակում է հաջող հանդես գալ վիրտուալ շախմատի Prochess լիգայում:

Քառորդ եզրափակիչ մրցամարտում շապմատիստների մեր քառյակը մրցեց «Նյու-Յորքի մարշալներ» թիմի հետ, որը գլխավորում է հայտնի գրոսմայստեր Հիկարու Նակամուրան: «Հայկական արծիվները» 9,5:6,5 հաշվով կամային հաղթանակ տարավ, քանի որ առաջին չորս պարտիաներից հետո զիջում էր 1:3 հաշվով:

Մեր թիմից հատկապես հաջող հանդես եկավ գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը, որն առաջին տուրում հաշտություն կնքեց Հիկարու Նակամուրայի հետ, իսկ մնացած երեքում հաղթանակ տարավ: Զավեն Անդրիասյանը 4 հնարավորից վաստակեց 3, իրանցի Փարհամ Մաղսուդլուն՝ 2,5, իսկ ռուսաստանցի Մաքսիմ Չեգաևը՝ կես միավոր:

Այդպիսով, «Հայկական արծիվները» մտան կիսաեզրափակիչ և կմասնակցեն մայիսի 22-24-ին Նորվեգիայի Օսլոֆյորդ քաղաքում կայանալիք եզրափակիչ մրցաշարին: