Թաքցնելով ջերմությունը, սիստեմայի տակից դուրս գալով՝ մասնակցել է նշանադրությանը․Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում անդրադարձավ կորոնավիրուսով վարակվելու վերջին դեպքին։
«Քաղաքացիներից մեկը, որը Էջմիածնի բնակիչ է, գնացել է իր քաղաք, որտեղ ժամանակ առ ժամանակ Առողջապահության նախարարության ներկայացուցիչները մոնիտորինգ են անցկացնում: Շրջայցերից մեկի ժամանակ, նրանք հայտնաբերում են, որ տվյալ անձը ջերմում է: Այդ ժամանակ պարզվել է, որ քաղաքացին, ոչ միայն պետությունից թաքցնում է իր ջերմություն ունենալու փաստը, այլև գնում է իր հարազատներից մեկի նշանադրության արարողությանը: Մինչև նշանադրությունը, քաղաքացուն կաթիլային է միացվել, որպեսզի առողջական վիճակը բարելավվի: Կորոնավիրուսով վարակված լինելով՝ Էջմիածնի բնակիչը ընթացքում շփվում է վարսավիրի , ոսկերչի, ինչպես նաև նշանադրությանը հրավիրված բոլոր անձանց հետ», - ֆեյսբուքյան ասուլիսում ասաց նա։ Ըստ վարչապետի՝ Այժմ վարակվել են նաև այդ կնոջ ամուսինը, մորաքրոջ տղան, որոնք գտնվում են հսկողության տակ, իսկ նշանադրության մասնակիցները, նաև վարսավիրն ու ոսկերիչը մեկուսացված են։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նա ներկայացրեց խորհրդակցության արդյունքը։ Նա ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ Հայաստանի կրթական հաստատություններում դասեր չեն լինի մինչև մարտի 23-ը:
«Մարտի 18-19-ին մենք ևս մեկ անգամ կանդրադառնանք խնդրին, և եթե լինի անհրաժեշտություն, կրկին կհետաձգենք: Խնդրում ենք, կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու կազմակերպելուց, առավել ևս մեր այն հայրենակիցներին, որոնք ունեն որևէ ախտանշան, որ կարող է նրանց մոտ վարակվածության դեպք արձանագրվել: Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով աշխատում է, այսօր էլ նիստ տեղի կունենա: Ամենժամյա ռեժիմով հետևում ենք իրադարձությունների զարգացմանը: Որևէ որոշման վերանայման անհրաժեշտություն եթե լինի, թեկուզ կես, մեկ կամ երկու ժամ հետո, մենք դա կանենք: Մեզ համար մեծագույն խնդիրը ոչ է միայն որոշում կայացնելն է, այլ որ այդ որոշումները լինեն մաքսիմալ արդյունավետ»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում