Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Վաղը ուսումնական հաստատությունները չեն աշխատելու․ կդադարեցվի նաև «Այո»-ի քարոզարշավը (տեսանյութ)

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց, որ վաղը՝ մարտի 13-ին ուսումնական հաստատությունները չեն աշխատելու։ Վարչապետն ընդհատում է արձակուրդը և վաղվանից վերադառնում աշխատանքի։

«2 նոր դեպք է գրանցվել կորոնավիրուսի վարակման։ Վարակվածները մարտի 11-ին հայտնի դարձած 3 վարակվածներից մեկի՝ ամուսինն ու մորաքրոջ տղան են»,- հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց․

«Վաղվա մեր քարոզչական միջոցառումները պետք է հետաձգվեն, որովհետև ես վաղը ամբողջությամբ ռեժիմի մեջ եմ լինելու, Կառավարությունում աշխատելու եմ այս թեմայի շուրջ ողջ ինֆորմացիան հավաքագրելու համար։ Այսօր էլ կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքային խմբի նիստ է տեղի ունեցել, շատ մանրամասն և շահագրգիռ քննարկում։ Վաղը այդ նիստի արդյունքների վերաբերյալ ես ինֆորմացիա կստանամ»,- ասաց ան։

Վարչապետը հորդորեց պահպանել հանգստություն և այս իրավիճակին չվերաբերվել չափազանցված մոտեցումներով։

«Բոլոր հիվանդներին առողջություն եմ մաղթում, սա այն դեպքն է, երբ մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվցությունը շատ բարձր է։ Անհասկանալի է, երբ մեր սիրելի հայրենակիցները միջոցներ են ձեռնարկում իրենց ջերմություն ունենալը թաքցնելու ուղղությամբ և այդ պայմաններում շփվում են հարազատներին հետ ու վտանգի տակ դնում նրանց առողջությունը։ Սա անընդունելի մոտեցում է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավելեց, որ վաղը կայանալիք խորհրդակցության ընթացքում, եթե անհրաժեշտություն լինի այլ միջոցառումների մասին կհայտարարեն։