Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0029 (1)
A A
Հասարակություն

Կոմայի մեջ հայտնված փոխգնդապետի հարազատները կառավարության շենքի առջև հանդիպում են պահանջում (տեսանյութ)

Վայոց Ձորում ծեծի հետևանքով կոմայի մեջ հայտնված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատները հավաքվել են կառավարության շենքի առջև։ 

Փոխգնդապետի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամ կառավարությունից մեկը գա և իր խոսքերը փոխանցի Փաշինյանին։
 
Հարազատները փոխգնդապետի ծեծի գործով արդար դատաքննություն են պահանջում։ «Ով որ այս գործի հետ կապ ուճի, ով որ կուզե այս գործը կոծկել, հոր անեծք կուդամ սաղի ընտանիքների գլխին», - լրագրողների հետ զրույցում ասաց Մխիթարյանը։ 
 
Հիշեցնենք, որ Եղեգնաձորում 2019 թվականի սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ միջադեպ էր եղել։ Միջադեպի ժամանակ ծեծի հետևանքով փոխգնդապետ Արա Մխիթարյանը տեղափոխվել էր հիվանդանոց։
 
Միջադեպի կապակցությամբ սեպտեմբերի 22-ին կալանավորվել էր Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, իսկ հոկտեմբերի 2-ին ձերբակալվել և  հոկտմբերի 4-ին կալանավորվել էր մարզպետի օգնականի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Նրանց մեղադրանք է առաջադրված ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասով։
 
Իսկ 2020 թվականի մարտի 6-ին գրավի դիմաց Զավեն Գրիգորյանն ազատ էր արձակվել Վայոց ձորում։ Զավեն Գրիգորյանը պնդում է, որ դեպքի վայր ժամանել է երբ արդեն Մխիթարյանն անգիտակից վիճակում է եղել։