Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed (3)
A A
Պաշտոնական

Էջմիածնի քաղաքապետը չեղարկել է այսօրվա «Այո»-ի քարոզարշավը (տեսանյութ)

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն ուղիղ եթերում անդրադարձել է կորոնավիրուսի դեպքին։

Հիշեցնենք, որ նախօրեին երեք դեպք է հաստատվել կորոնավիրուսի։ Այսօր հայտնի դարձավ, որ վարակվածներից մեկն էջմիածնից է։

«Սպորտդպորցը կփակվի դեռևս մեկ շաբաթով»-այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Էջմիածնի քաղաքապետը՝ հավելելով, որ սա պայմանավորված է նրանով, որ մարզիկները միմյանց հետ ֆիզիկական կոնտակտ շատ են ունենում, և դժվար կլինի ախտահանման գործընթացը պատշաճ կազմակերպել։

Նա տեղեկացրեց, որ այսօր ունի քաղաքացիների ընդունելություն, որը չի պատրաստվում հետաձգել, բայց դրա ընթացքում կպահպանվեն բոլոր նորմերը։

Սակայն քաղաքապետը, հաշվի առնելով կորոնավիրուսի դեպքը, երեկոյան «Այո»–ի քարոզարշավ չի իրականացնի «Զվարթնոց» թաղամասում։

«Եթե եկա ձեր թաղամասեր, ուրեմն կարելի է ենթադրել, որ իրավիճակը ստաբիլացվել է», -նշեց նա։

Դիանա Գասպարյանը տեղեկացրեց նաև, որ ինքնամեկուսացման ենթակա անձինք գտնվում են ոստիկանության ուշադրության  կենտրոնում, որպեսզի պահպանեն ինքնամեկուսացման ռեժիմը։

Ինչ վերաբերում է մանկապարտեզների և դպրոցների փակմանը, Գասպարյանն ասաց․

«Հանրակրթական դպրոցները քաղաքապետարանին չեն ենթարկվում, ուստի քաղաքապետարանը իրավասություն չունի դրանք փակելու, ինչ վերաբերում է համայնքապետական հաստատություններին` սպորտդպրոց, երաժշտական, նկարչական դպրոցներ և մանկապարտեզներ, ապա մանկապարտեզներն ապահովվել են անհրաժեշտ քանակությամբ ախտահանիչ նյութերով, ալկոգելով, սպիրտով երեխաների թաթիկներն ախտահանվում են, հիգիենայի իմաստով անվտանգության կանոնները շատ խիստ պահպանվում են, տարածքները անընդհատ մաքրվում են համապատասխան նյութերով։ Այդ տեսանկյունից երեխաների համար որևէ վտանգ չկա։ Մաքրության կանոնները շատ խիստ պահպանվում  են։  Այս պահին ամեն դեպքում մանկապարտեզները փակելուն հակված չենք, մենք դեռ ուսումնասիրում ենք իրավիճակը հաճախելիությունը, կարծում եմ` պետք է մտածենք նաև այն ծնողների մասին, որոնք չեն կարող երեխաներին տանը պահել»,– նշեց քաղաքապետը։

Վստահեցրեց, որ քաղաքապետարանին ենթակա բոլոր հաստատություններում պահպանվում են մաքրության և անվտանգության բոլոր կանոնները։

Անդրադառնալով այն տեղեկություններին, թե երեք անձանց ինքնազգացողությունը վատացել է հարսանիքի ժամանակ, և նրանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, քաղաքապետն ասաց, որ այս ամենը ծայրից ծայր սուտ է։

«Մենք ունենք միայն մեկ վարակակիր։ Պետք է չէ անպատասխանատու հայտարարություններով խուճապ ստեղծել»։