Հայաստանը այլ տարբերակ չունի, քան ապակենտրոնացումն է․ Վարազդատ Կարապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել վարչատարածքային բաժանման մասին օրենքի փոփոխությունների մասին նախագիծ , որում նախատեսվում է Իջևանի տարածաշրջանում և Լերմոնտովոյի հատվածում համայնքների պլանավորված միավորումը։
Այսօր Ազգային ժողովում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կատարվել են լսումներ։
«Հայաստանը այլ տարբերակ չունի , քան ապակենտրոնացումն է, այսինքն բոլոր հնարավոր ոլորտներում որտեղ համայնքները ի վիճակի են վերցնել կենտրոնական կառավարության գոռծառույթները Հայաստանը գնալու է ապակենտրոնացման և դա վերաբերվում է գործառույթներին և ֆինանսներին»,- ասում է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը ։
Վարազդատ Կարապետյանը նշում է ծրագրի հիմնական նպատակը։
«Մեր հիմնական նպատակը ավելի լավ ծառայություններ մատուցելն է բնակիչներին և միաժամանակ հարգելով տեղական ինքնակառավարման մարդկանց իրավունքը և այս տրամաբանությամբ մենք կգնանք շարունակական ապակենտրոնացման»,-նշում է Վարազդատ Կարապետյանը։
Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության ներկայացուցիչ Աշոտ Գիլոյանը հայտնեց՝ եթե Ազգային ժողովի ընդունի «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները հունիսի 14-ին այս երկու միավորված համայնքները տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Հայ տնտեսվարողների և սպառողների իրավապաշտպան կենտրոնի նախագահ Արթուր Աթոյանի հարցին ի պատասխան՝ ինչպե՞ս պետք է լուծվեն համայնքի բնակիչների տեխնիկական խնդիրները, երբ վարչական սպասարկման ծառայություններից օգտվելու համար բնակիչները ստիպված են բավականաչափ ժամանակ և ռեսուրս ծախսել։ Հարցին ի պատասխան Աշոտ Գիլոյանը՝ նշեց ՝ առկա են 52 միավորված համայնքներ և նման հարցեր լուծելը հիմա շատ ավելի հեշտ է ։
«Այդ տեխնիկական հարցի հետ կապված մեր որևէ համայնքում մինչև հիմա որևէ խնդիր չի առաջացել ծախսերի կամ տեղափոխվելու առումով, քանի որ մոդելը այնպիսին է , որ ցանկացած բնակավայրի բնակիչը տեղաշարժվելու խնդիր չի առաջանում և ամեն բնակավայրում բնակիչը ՏԻՄ-ի հետ կապված ստանալու է տեղում»,- հայտնում է Աշոտ Գիլոյանը։