A
A
Փոխվարչապետն առաջարկել է Արմեն Սարգսյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է․
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքը՝ երեկ առաջարկություն եմ ներկայացրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին ՀՀ քաղաքացիություն շնորհել 1698 անձի:
Այն հանգամանքը, որ նման քանակի մարդիկ ցանկություն են հայտնում դառնալու Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ այդպիսով դառնալով նաև հայկական պետականության մի մասը, ոգեշնչում ու լրացուցիչ ուժ է տալիս էլ ավելի մեծ պատասխանատվությամբ ու ջանքով կատարելու մեր աշխատանքը»: