Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՊՎԾ
A A
Պաշտոնական

ՊՎԾ-ն ուսումնասիրություն է իրականացրել Պաշտպանության նախարարությունում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ 2019 թվականի կարիքների համար դիզելային վառելանյութի ձեռքբերման գնման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ:

Տվյալ դեպքում ուսումնասիրվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից Գազօիլ ՍՊ ընկերությունից դիզելային վառելանյութի ձեռքբերման գործընթացը, որի ընթացքում արձանագրվել են գնման գործընթացին վերաբերող խախտումներ, մասնավորապես գնման առարկայի պլանավորման, գնման ձևի ընտրության, մատակարարման, մատակարարված դիզելային վառելանյութի տեխնիկական բնութագրին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։ 

Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

ՀՀ պետական վերահսկողական ծառայություն