Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga
A A
Սպորտ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվեց

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը պետք է անցկացվեր ապրիլի 13-21-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգվել է: Այդ մասին հայտնում է ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: Մրցաշարի անցկացման նոր ժամկետը դեռ որոշված չէ:

Հետաձգվել է նաև ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովը, որի ժամանակ պետք է ընտրվեր ֆեդերացիայի նոր նախագահը: Այն տեղափոխվել է մինչև հունիսի 11-ը:

Հավելենք, որ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հրաման է արձակել, ըստ որի մինչև ապրիլի 10-ը մայրաքաղաքում արգելվելու են բոլոր այն մասսայական միջոցառումները, որոնց ժամանակ կարող են հավաքվել 5000 և ավելի հանդիսական: