Ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը մինչև ապրիլի 30-ը բաց կթողնի բոլոր մրցումները
Աջակցիր «Ա1+»-ինՁյուդոյի միջազգային ֆեդերացիան հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են օլիմպիական վարկանիշային բոլոր մրցաշարերը: Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Զեկույցում ասվում է, որ վիրուսի շարունակական տարածման և ընդհանուր վիճակի վատթարացման պատճառով ճանապարհորդելը դարձել է ավելի ռիսկային: Նման իրավիճակում ֆեդերացիայի գործկոմը որոշել է ձեռնարկել անվտանգության միջոցառումներ և չեղյալ հայտարարել մինչև ապրիլի 30–ը նախատեսված որակավորման մրցումները: Դա ներառում է Եկատերինբուրգում, Թբիլիսիում, Անթալիայում նախատեսված «Գրան պրիի», ինչպես նաև մայրցամաքային մրցաշարերը:
Հիշեցնենք, որ մեր առաջատար ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը պատրաստվում էր մասնակցել Եկատերինբուրգի միջազգային վարկանիշային մրցաշարին: Ավաղ, մարզաձևի միջազգային ֆեդերացիան այդ մրցաշարը նույնպես հետաձգել է: