Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia
A A
Սպորտ

Իտալիայում այսօրվանից արգելված է անցկացնել սպորտային միջոցառումներ

Մարտի 10-ից մինչև ապրիլի 3-ը Իտալիայում կհետաձգվեն սպորտային բոլոր միջոցառումները: 

Իտալիայի ազգային օլիմպիական կոմիտեն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ առաջարկելով մոտ մեկ ամսով հետաձգել սպորտային բոլոր միջոցառումները՝ այն պատճառաբանելով երկրում կորոնավիրուսի համաճարակի կտրուկ տարածումով։

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտին արագորեն արձագանքել է օլիմպիական կոմիտեի ղեկավարությանը և հրաման է արձակել մինչև ապրիլի 3-ը երկրում դադարեցնել բոլորտեսակի մրցումները: Դա վերաբերում է նաև ֆուտբոլի Ա սերիայի առաջնությանը, որը մարտի 8-ին բոլոր խաղերն անցկացրել էր առանց հանդիսականների:

Հավելենք, որ առաջիկա երկու շաբաթում իտալական թիմերը պետք է խաղեր անցկացնեն ֆուտբոլի եվրոգավաթների շրջանակում: ՈՒԵՖԱ-ն դրանք չի հետաձգել, սակայն պարտադրել է անցկացնել փակ դռների ետևում: Մասնավորապես՝ մարտի 12-ին Միլանի «Ինտերը» խաղալու է իսպանական «Խետաֆեի» հետ: Մարտի 17-ին «Յուվենթուսը» պետք է ընդունի ֆրանսիական «Լիոնին», իսկ մարտի 19-ին «Ռոման» սեփական դաշտում պետք է հյուրընկալի իսպանական «Սևիլյային»: